HomeMap EnglishRussian
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
Ինտերնետի տարածվածության մակարդակը Հայաստանում էականորեն բարելավվել է21.03.2011  

2010 թվականին Հայաստանում էականորեն բարելավվել է տեղեկատվական անվտանգության մակարդակը: Սա արձանագրվել է այսօր կայացած տեղեկատվական անվտանգության հայեցակարգի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:


Այս ոլորտում լիազոր մարմին ճանաչված ազգային անվտանգության ծառայությունը չեզոքացրել է 2010 թվականին պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերի վրա կատարված հարձակումները, որոնք շատ տարածված էին 2008-2009 թվականներին: Նիստում որոշվել է առաջարկել լիազոր մարմնին` ընդլայնել ԱԱԾ վերահսկման տակ գտնվող պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերի ցանկը` ներառելով նաեւ ՀՀ եւ ԼՂՀ մի քանի այլ պաշտոնական կայքեր:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ 2010 թվականին էականորեն բարելավվել է նաեւ բազմաշերտ ինտերնետի տարածվածության մակարդակը ո´չ միայն Երեւանում, այլեւ` մարզերում. <<Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին երկու տարվա ընթացքում բազմաշերտ ինտերնետի մեծածախ գինը նվազել է շուրջ 6 անգամ` 900 դոլարից հասնելով 150-ի, եւ կարծում եմ` դեռ կան թե´ գների նվազեցման, թե´ շուկայի ազատականացման ուղղությամբ հետագա քայլերի իրականացման ռեսուրսներ, ինչը հնարավորություն կտա հանրապետության ողջ տարածքում ապահովել որակյալ ինտերնետ ծառայություններ: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էականորեն բարելավվել է նաեւ ցանցային պատրաստվածության աստիճանը, այսօր շուկայում գործում են մի շարք կազմակերպություններ, որոնք բավական որակյալ ծառայություններ են մատուցում, ինչը վկայում է, որ ոլորտում մրցակցության զարգացումը հնարավորություն է տալիս ե´ւ որակը բարձրացնել, ե´ւ գները նվազեցնել>>:

Արթուր Բաղդասարյանը կարեւորել է նաեւ այս ուղղությամբ համագործակցության խորացումը ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի հետ: Նշված կազմակերպությունների շրջանակում իրականացվում են համատեղ օպերացիաներ` կանխելու կիբերհարձակումները, օրինակ` Հայաստանն ակտիվ մասնակցում է ՀԱՊԿ շրջանակում իրականացվող <<Պրոքսի>> միջպետական օպերացիային:
Հանձնաժողովի որոշմամբ անցած տարեվերջին Հայաստանում ներդրվել է այս ոլորտին առնչվող խնդիրների մոնիթորինգի համակարգ: Նիստում ներկայացվել է Հայաստանում տեղեկատվության անվտանգության ապահովման, բազմաշերտ ինտերնետի տարածվածության, ցանցային պատրաստվածության մոնիթորինգի արդյունքները: Մասնավորապես` նշվել է, որ 2007-2010
թվականներին հեռահաղորդակցության ոլորտի դերակատարները մեծ ներդրումներ են կատարել Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքում: Երևանում հաստատվել է ակտիվ մրցակցություն, որը հանգեցրել է գների կտրուկ նվազման, սակայն մարզերում դեռեւս թույլ են բնակչության ինտերնետ սպասարկման ցանցերը:

Հանձնաժողովը քննության է առել ոլորտի զարգացման խոչընդոտները եւ որոշել մշակել դրանց վերացմանն ուղղված գործողությունների ծրագիր: