HomeMap EnglishRussian
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
Արգենտինան պատրաստ է աջակցել Հայաստանին էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման գործում 24.03.2011  

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Արգենտինյան Հանրապետության դեսպան Միգել Անխել Կունեոյին:


Զրուցակիցները քննարկել եւ կարեւորել են Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ երկու երկրները տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ ունեն եւ հույս
է հայտնել, որ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

Միգել Անխել Կունեոն նշել է, որ Արգենտինան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչի վկայությունն է տարածաշրջանում իր երկրի առաջին դեսպանության հիմնումը Երեւանում: Նա նշել է, որ Արգենտինան պատրաստ է աջակցել Հայաստանին տեղեկատվական անվտանգության ոլորտի կայացման, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման գործում: