HomeMap EnglishRussian
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Քերոլայն Քոքսին19.04.2011  

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է  եռօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Խորհրդարանի, Միացյալ Թագավորություն - Հայաստան  համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ Բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:


Բարձր գնահատելով Բարոնուհու հայանպաստ գործունեությունը, Արթուր Բաղդասարյանը  հույս է հայտնել, որ պատվիրակության հերթական այցը կնպաստի հայ- բրիտանական համագործակցության խորացմանը: Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է նաև , որ Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումներ են իրականացվում պետական և հանրային կառավարման  տարբեր ոլորտներում:  Պատվիրակության անդամների խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է կատարվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել է ԱԱԽ-ի գործառույթներին: Կողմերը հանդիպման ընթացքում ընդգծել են Հայաստանի և Միացյալ  Թագավորության միջև առկա հարաբերությունների խորացման կարևորությունը` հատկապես Հայաստան –ԵՄ քաղաքական համագործակցության շրջանակներում:

Ազգային անվտանգության խորհրդի   քարտուղարի մամուլի  գրասենյակ