HomeMap EnglishRussian
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին17.05.2011  

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Պիեր Ռոսի-Լոնգին և Ֆրանց Պրուտշին:


Ամփոփելով Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում ծավալած գործունեությունը` հյուրերը ներկայացրին իրենց այցի նպատակը, այն է` միգրացիայի կառավարման կարիքների գնահատում, որն իրականացվելու է 2011թ. մայիսին` ՀՀ Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և Միգրացիոն պետական ծառայության հետ համագործակցությամբ իրականացվող “Հայաստանում աշխատանքային միգրացիայի` ապացույցների վրա հիմնված կառավարման հզորացում” ծրագրի շրջանակներում:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում վերոնշյալ և հարակից ոլորտներում իրականացվում են բազմաթիվ բարեփոխումներ, մշակվում, հաստատվում և իրականացվում են տարբեր ռազմավարություններ` այդ թվում սահմանների կառավարման և սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ռազմավարությունը, ընթացքի մեջ են վիզաների դյուրինացման, ռեադմիսիոն համաձայնագրերի շուրջ բանակցությունները: Կարևորելով առաքելության գործունեությունը` Արթուր Բաղդասարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել նրանց` հույս հայտնելով, որ գնահատման առաքելությունը կարող է էապես նպաստել միգրացիոն բարեփոխումների գործընթացին:

ԱԱԽ մամուլի գրասենյակ