HomeMap EnglishRussian
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Թիան Չանգչունին27.05.2011  

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան  Թիան Չանգչունին:


Կողմերն իրենց գոհունակություն են հայտնել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ակտիվորեն ծավալված հայ-չինական երկկողմ համագործակցության ընթացքի վերաբերյալ: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է գլոբալ անվտանգության տարբեր ոլորտներում հայ-չինական երկխոսության խթանման կարևորությունը, ինչպես նաև Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման գործում համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը:   Դեսպանն իր հերթին նշել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը շահագրգռված է Հայաստանի հետ երկկողմ համագործակցության խորացմամբ և շարունակելու է ըստ ամենայնի աջակցել հայ-չինական գործակցության զարգացմանը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում:

ԱԱԽ մամուլի գրասենյակ