HomeMap EnglishRussian
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության` Մայրցամաքային Եվրոպայի հարցերով վարչության պետ Ֆիլիպ Լեֆորին10.06.2011  

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության` Մայրցամաքային Եվրոպայի հարցերով վարչության պետ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը:


Կողմերը երկուստեք խիստ դրական են գնահատել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը` նշելով, որ դրանք հիմնված են  երկու ժողովուրդների երկարամյա ջերմ և բարեկամական հարաբերությունների վրա: Զրուցակիցները կարևորել են հարաբերությունների առկա մակարդակի պահպանման և հետագա խորացման և այս համատեքստում թվինինգային ծրագրերի` երկկողմ համագործակցության հետագա խթանմանը նպաստող գործիքների առավել լայնամասշտաբ կիրառման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Հայաստանում իրականացվող եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումների ընթացքին` Արթուր Բաղդասարյանն ընդգծել է այդ գործընթացներում Ֆրանսիայի ներգրավվածության հետագա խորացման կարևորությունը: 

Հանդիպման ընթացքում քննարկումներ են ծավալվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության իրավիճակին առնչվող հարցերի շուրջ:   

ԱԱԽ մամուլի գրասենյակ