HomeMap EnglishRussian
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Նիդերլանդների Թագավորություն18.06.2011  

Հունիսի 20-ից 22-ը Նիդերլանդների Ազգային անվտանգության և Ռազմավարական Հետազոտությունների Կենտրոնի և “Հոլանդական միջազգային բնակարանային երաշխիքներ” հիմնադրամի հրավերով ԱԱԽ քարտուղար, Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի (ԱՍԲԱ) խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Նիդերլանդների Թագավորություն:


Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Անվտանգության և արդարադատության պետքարտուղարի, Նիդերլանդների Թագավորության ազգային անվտանգության խորհրդականի, ինչպես նաև Հաագայի Ռազմավարական Հետազոտությունների Կենտրոնի ղեկավարության հետ: Կողմերը կքննարկեն ազգային անվտանգության ոլորտում հայ-հոլանդական համագործակցության խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Այնուհետև հանդիպումներ են տեղի ունենալու սոցիալական բնակարանային կազմակերպությունների հետ, այդ թվում “ՎՍՎ” երաշխիքային հիմնադրամի, “Հոլանդական միջազգային բնակարանային երաշխիքներ” հիմնադրամի և “Վոոնբրոն” սոցիալական բնակարանային կազմակերպության ղեկավարության հետ:   Այս հանդիպումների ընթացքում կքննարկվեն սոցիալական բնակարանային ոլորտում հայ-հոլանդական համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև կստորագրվեն մի շարք համաձայնագրեր ԱՍԲԱ հիմնադրամի և հոլանդական գործընկերների միջև Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ: