HomeMap EnglishRussian
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է գերմանացի գիտնականների պատվիրակությանը11.06.2011  

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Գեսենի և Գրայֆսվալդի համալսարանների պատվիրակությանը` պրոֆեսոր Հանս-Ռուդոլֆ Թինենբերգի գլխավորութամբ:


Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և առողջապահության ոլորտում համագործակցության խնդիրները` Հայաստանում Եվրոպական Ակադեմիայի և Ֆրանսիական համալսարանի հետ, որոնց հոգեբարձուների խորհուրդը ղեկավարում է Արթուր Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանում ԵՄ Արևելյան Գործընկերության շրջանակներում տարբեր ուղղություններով իրականացվում են բարեփոխումներ, այդ թվում նաև կրթության և առողջապահության ոլորտներում: Շեշտելով այս ոլորտում Գերմանիայի առաջատար փորձը` Արթուր Բաղդասարյանը կարևորել է գերմանացի մասնագետների այցը և փորձի փոխանակումը: Հյուրերն ընդգծել են, որ Արևելյան Գործընկերությունը լավ հնարավորություն է տալիս խորացնելուործակցությունը Հայաստանի հետ և պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի աջակցել բարեփոխումների գործընթացին`  ցուցաբերելով անհրաժեշտ տեխնիկական և փորձագիտական աջակցություն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել դասախոսների և ուսանողների փոխայցելություններ կազմակերպելու, ինչպես նաև համատեղ կրթական ծրագրերի իրականացման շուրջ:

ԱԱԽ մամուլի ծառայություն