HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Պաշտոնական լրահոս
Ուսումնասիրվել է Հայաստանում ռազմական արդյունաբերության և գիտության կապի առկա վիճակը14.02.2014  

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ռազմական արդյունաբերության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական աշխատանքների կազմակերպման խորհրդի անդրանիկ նիստը:

Խորհուրդը ուսումնասիրել է ՀՀ-ում ռազմական արդյունաբերության և գիտության կապի առկա վիճակը և քննարկել զարգացման և ամրապնդման հնարավորությունները:

Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկներն ու մոտեցումները: Հավանության է արժանացել 20 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթը, որոնց հետ կապված տեղի կունենան համապատասխան քննարկումներ և կմշակվի գործողությունների ծրագիր:

Խորհրդի նիստում որոշվել է նաև հետագա աշխատանքներում ներգրավվել ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում աշխատող համապատասխան ոլորտների հայ գիտնականների և մասնագետների: