HomeMap EnglishRussian
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
Կայացել է անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների VI միջազգային հանդիպումը26.06.2015  

Ս/թ. հունիսի 24-25-ը Ուլան-Ուդեում կայացել է անվտանգության հարցերը համակարգող  բարձրաստիճան ներկայացուցիչների VI միջազգային հանդիպումը, որին մասնակցել են աշխարհի 64 երկրներից անվտանգության խորհուրդների քարտուղարներ, նախարարներ, Նախագահների օգնականներ և փոխնախարարներ, որոնք զբաղվում են անվտանգության հարցերով, հատուկ ծառայությունների ղեկավարներ և այլ պատասխանատու ղեկավարներ, ինչպես նաև ՄԱԿ-ի 2 պատվիրակություններ: Հանդիպմանը մասնակցել է ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Թանանյանը:


Օրակարգային հիմնական հարցը եղել է գլոբալ ծայրահեղականության ահագնացող սպառնալիքների վերլուծությունը և դրանց դրսևորումների դեմ պայքարի գործում միջազգային փոխգործակցությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հետևյալ հարցերը. «Խմելու ջուրը` որպես միջազգային անվտանգության կայուն զարգացման ապահովման ռազմավարական պաշար», «Միջազգային մակարդակով կենսաբանական անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի դերը», «Միջազգային տեղեկատվական անվտանգության համակարգի ձևավորման գործում Ռուսաստանի մոտեցումները և նախաձեռնությունները»: