HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Պաշտոնական լրահոս
Կայացել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդիպումը ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ15.11.2016  


Այսօր Մոսկվայում կայացել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդիպումը ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

Երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, կողմերն անդրադարձել ենՀարավային Կովկասում տիրող իրավիճակին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, ս.թ. հոկտեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների իրագործման ընթացքին, անվտանգության շահերից բխող՝ միջազգային կազմակերպություններում ՀՀ և ՌԴ միջև փոխգործակցությանը:

Յուրի Խաչատուրովը և Նիկոլայ Պատրուշևը կարևորել են երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրագործումը:

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության և ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի միջև 2017-2018թթ. համագործակցության պլանը:

Նույն օրը տեղի են ունեցել նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության և ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչների փորձագիտական խորհրդատվությունները: