HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Պաշտոնական լրահոս
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպմանը16.11.2016  


Շարունակվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Այսօր Յուրի Խաչատուրովը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական, չորրորդ հանդիպմանը:

«Անկախ Պետությունների Համագործակցության 25 տարին. ԱՊՀ անդամ-պետությունների կայունության և անվտանգության ժամանա­կակից մարտահրավերների և սպառնալիքների լույսի ներքո տարածաշրջանային փոխգործակցության արդի հարցերը» թեմայի շրջանակներում քննարկվել են  ոչ ավանդական կրոնական հոսանքների տարածման հակազդմանը, անօրինական միգրացիայի դեմ պայքարին, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովմանը ևտվյալ ոլորտում ԱՊՀ անդամ-պետությունների փոխգործակցության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը հանդես է եկել ելույթով: