HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Պաշտոնական լրահոս
ԱԱԽ քարտուղարի այցը պետական սահմանի «Մեղրի» անցման կետ30.11.2016  


Ս.թ. նոյեմբերի 30-ին ԱԱԽ քարտուղար Յու. Խաչատուրովի ղեկավարած պատվիրակությունն այցելել է պետական սահմանի «Մեղրի» անցման կետ, որտեղ Յու. Խաչատուրովն անց է կացրել խորհրդակցություն ՀՀ շահագրգիռ մարմինների և միջազգային գործընկերների հետ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական սահմանի «Մեղրի» անցման կետի արդիականացմանը և վերակառուցմանը, այդ թվում` անցակետին հանդիպակաց իրանական «Նորդուս» անցման կետի հետ Արաքս գետի վրայով անցնող կամրջի շինարարությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը ներկա են գտնվել Մեղրիի քաղաքապետ Մ.Զաքարյանը, Միավորած ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կ.Մեդինան, ծրագրի համակարգող Ա.Բակունցը, «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների համալիր կառավարման հարցերում» ծրագրի ղեկավար Կ.Հոֆստրան, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Ա.Սաքապետոյանը, անցման կետում ծառայություն իրականացնող ծառայությունների ղեկավարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԴԱԾ սահմանապահ վարչության ներկայացուցիչները: