HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Պաշտոնական լրահոս
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին13.12.2016  


ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու ժողովուրդների դարերից բխող բարեկամական հարաբերությունների վրա խարսխված միջպետական հարաբերությունները համագործակ­ցության նորանոր ուղղություններ նախանշելու, փոխգործակցությունն առավել ամրապնդելու ամուր հիմք են հանդիսանում:

Յուրի Խաչատուրովն ու Սանգվան Յոգեշվարն համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Հնդկաստանը ունեն լայն հնարավորություններ և չօգտագործված ներուժ՝ զարգացնելու առևտրատնտեսական հարաբերությունները, ընդլայնելու փոխգործակցությունը հեռանկա­րային մի շարք բնագավառներում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև վերջին շրջանում տեղի ունեցած միջազգային և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող  հարցերի: