HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Պաշտոնական լրահոս
Արթուր Բաղդասարյանն ու Գրիգորի Էլկինը կարևորել են չափագիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է իր հրավերով Երևանում գտնվող ՌԴ Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության (Ռոսստանդարտ) ղեկավար Գրիգորի Էլկինին, ով նաև ԱՊՀ անդամ երկրների ստանդարտիզացման հարցերով միջպետական խորհրդի նախագահն է:
28.02.2014            ավելին >>  
Մինչև դեկտեմբեր կպատրաստվի ՀՀ-ԵՄ համագործակցության նոր փաստաթուղթը

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանում-ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի 15-րդ նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ նախագահի գրասենյակի, Կառավարության և Ազգային ժողովի, դեսպանատների և միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԶԾ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ:
25.02.2014            ավելին >>  
Շուրջ 6000 արտադրատեսակներ Եվրոպա կարտահանվեն զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքերով

Այսօր տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
19.02.2014            ավելին >>  
Պրոբացիոն ծառայության հիմնումով նոր հայացք կնետվի արդարադատության խնդիրներին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի              նախագահությամբ   տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային պատիժներ նշանակելու ռազմավարության մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը:
18.02.2014            ավելին >>  
Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ երկկողմ հարաբերություները խորացնելու հարցում

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությանը` կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Ջոու Լիի գլխավորությամբ:
17.02.2014            ավելին >>  
Ուսումնասիրվել է Հայաստանում ռազմական արդյունաբերության և գիտության կապի առկա վիճակը

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ռազմական արդյունաբերության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական աշխատանքների կազմակերպման խորհրդի անդրանիկ նիստը:
14.02.2014            ավելին >>  
Արթուր Բաղդասարյանը նամակով դիմել է Նիկոլայ Պատրուշևին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների համար միգրացիոն ռեժիմի մեղմացմանն առնչվող հարցերի հետ կապված նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին:
07.02.2014            ավելին >>  
Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, ով  ԱԱԽ քարտուղարի հրավերով երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան  Կազմակերպության միացյալ շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ:
05.02.2014            ավելին >>  
Արթուր Բաղդասարյանի հրավերով Նիկոլայ Բորդյուժան կժամանի Հայաստան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով փետրվարի 4-5-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը: Նիկոլայ Բորդյուժային կուղեկցի ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Ալեքսանդր Ստուդենիկինը:
03.02.2014            ավելին >>  

<<< 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 >>>