HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Պաշտոնական լրահոս
Արթուր Բաղդասարյանն ընդունել է Կոնստանտին Բիրյուլինին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ Կոնստանտին Բիրյուլինին, ով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ս.թ. նոյեմբերի 25-29-ը Երևանում անցկացվող հանձնաժողովի 8-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը մասնակցեց նաև միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Միրզաբեկյանը:
27.11.2013            ավելին >>  
Հայկական և ռուսական կողմերը շահագրգռված են Ծաղկաձորի Գլխավոր սպորտային համալիրի միասնական շահագործման հարցի վերաբերյալ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի միջև հայ-ռուսական ռազմավարական գործակցության, այդ թվում` սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բնագավառում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման նպատակադրումից ելնելով, ս.թ. նոյեմբերի 20-22-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ Անվտանգության խորհրդի, Սպորտի նախարարության և Օլիմպիական կոմիտեի միասնական պատվիրակությունը` ՌԴ Սպորտի նախարարի տեղակալ Պավել Նովիկովի գլխավորությամբ:
23.11.2013            ավելին >>  
Արթուր Բաղդասարյանը շվեյցարացի պաշտոնյանների հետ քննարկել է Հայաստանի` Մաքսային Միությանը միանալու գործընթացը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային նախարարության դեպարտամենտների ղեկավարների, ինչպես նաև Եվրոպայի, Կենտրանական Ասիայի, Եվրոպայի Խորհրդի և Շվեյցարիայի Համադաշնության ԵԱՀԿ-ում 2014թ. նախագահության հարցերով պատասխանատու Արթուր Մաթթլիի հետ, ում հետ քննարկել է Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը վերաբերող հարցեր, պատասխանել բանախոսների Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության և Եվրամիության հետ համագործակցությանը վերաբերող հարցերին:
16.11.2013            ավելին >>  
Արթուր Բաղդասարյանը և Ուլի Մաուրերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր

Շվեյցարիայի Համադաշնությունում աշխատանքային այցով գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, անվտանգության հանձնաժողովի նախագահ Ուլի Մաուրերի հետ:
15.11.2013            ավելին >>  
Արթուր Բաղդասարյանը պաշտոնական այցով մեկնել է Շվեյցարիա

Շվեյցարիայի Համադաշնության պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և սպորտի դաշնային նախարարության գլխավոր քարտուղար, Անվտանգության քաղաքականության հարցերով դեպարտամենտի ղեկավար Քրիստեան Կատրինայի հրավերով նոյեմբերի 14-15-ը Շվեյցարիա է մեկնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը:
14.11.2013            ավելին >>  
Քննարկվել են Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի գործունեության ծավալմանը վերաբերող անելիքները

Այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:
11.11.2013            ավելին >>  
Անհրաժեշտ է ստեղծել ռազմարդյունաբերության հարցերով պետական կոմիտե

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի ու դրա դրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստը:
07.11.2013            ավելին >>  
Եվրամիության աջակցությամբ իրականացվող բարեփոխումները չափազանց կարևոր են Հայաստանի համար

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի  համանախագահությամբ տեղի է ունեցել ԵՄԽԽ Խորհրդատվական խորհրդի տասնչորսերորդ նիստը:

06.11.2013            ավելին >>  
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այցելեց Ռուսհամագործակցության հայաստանյան ներկայացուցչություն

Հոկտեմբերի 24-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այցելեց Ռուսհամագործակցության հայաստանյան ներկայացուցչություն: Ռուսհամագործակցության երևանյան գրասենյակի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի հետ զրույցից հետո, որին ներկա էր նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Արթուր Բաղդասարյանը Վիկտոր Կրիվոպուսկովին պարգևատրեց Ազգայի անվտանգության խորհրդի պատվո շքանշանով` հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի և ծառայությունների համար:

25.10.2013            ավելին >>  

<<< 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 >>>