HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Պաշտոնական լրահոս
Նախագահն այցելել է ԱԱԽ աշխատակազմի ազգային անվտանգության սպառնալիքների վերլուծության եվ գնահատման կենտրոն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության սպառնալիքների վերլուծության և գնահատման կենտրոն, որտեղ Հանրապետության Նախագահին ներկայացրել են կենտրոնի ձևավորման ուղղությամբ մինչև այժմ իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը:

04.10.2013            ավելին >>  
Տեղի է ունեցել Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության արդյունքների ամփոփման նիստը, որին մասնակցել և ողջույնի խոսք է ասել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Այսօր տեղի է ունեցել Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության արդյունքների ամփոփման նիստը, որին մասնակցել և ողջույնի խոսք է ասել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նիստին մասնակցել են ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՌԴ թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը:

04.10.2013            ավելին >>  
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովին

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովին, ով Հայաստան է ժամանել ս.թ. հոկտեմբերի 1-4-ը «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության իրականացման կապակցությամբ, որի ղեկավարման միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երևանում:

04.10.2013            ավելին >>  
Երևանում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը:

Այսօր Երևանում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ազգային մասերի պատվիրակությունները:

03.10.2013            ավելին >>  
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունեց <<Ռոստելեկոմ>> ԲԲԸ նախագահ Սերգեյ Կալուգինին:

Արթուր Բաղդասարյանը ողջունեց հյուրին և իր խոսքում նշեց, որ բոլոր նախադրյալները կան, որպեսզի Ռոստելեկոմը գործունեություն ծավալի Հայաստանում. <<Մենք շահագրգռված ենք մեր երկրում Ռոստելեկոմի գործունեության ընդլայնման հարցում և պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին>>:

03.10.2013            ավելին >>  
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով հոկտեմբերի 2-4-ը Երևան կժամանի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Այցի ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստին, որտեղ ելույթով հանդես կգա նաև ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

01.10.2013            ավելին >>  
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

18.09.2013            ավելին >>  
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանը հանդիպում ունեցավ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քարտուղարի տեղակալ տիկին Հելգա Շմիդթի հետ:

2013թ. սեպտեմբերի 13-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանը հանդիպում ունեցավ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քարտուղարի տեղակալ տիկին Հելգա Շմիդթի հետ:

13.09.2013            ավելին >>  
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:

02.09.2013            ավելին >>  

<<< 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 >>>