HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Պաշտոնական լրահոս
Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ԵՄ պաշտոնյաներ:

Բացման խոսքում դեսպան Տրայան Հրիսթեան ասաց, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանին դեռևս 1990-ականների սկզբից:

31.01.2013            ավելին >>  
Արթուր Բաղդասարյանը քննադատում է Բաքվի միջնադարյան մտածելակերպը եւ խորհուրդ տալիս ադրբեջանցիներին չխցկվել այնտեղ, որտեղ նրանց չեն սպասում

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է պաշտոնական Բաքվի նյարդային արձագանքը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի Հայաստան կատարած այցի ու Երևանում հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ:

30.01.2013            ավելին >>  
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) և ՌՏՀՄՀ-ին կից Գործարար խորհրդի հայկական և ռուսական ազգային մասերի համատեղ նիստին:

Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես կարևորել է ծավալվող համագործակցության շրջանակներում հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցը, ինչը մեծ նշանակություն ունի Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետագա զարգացման համար:

30.01.2013            ավելին >>  
Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով այսօր Երևան է ժամանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած` շուրջ 40 հոգուց բաղկացած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀԱՊԿ քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռազմատնտեսական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից Գործարար խորհրդի անդամներ:

Տեղի կունենա Ռազմատնտեսական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից Գործարար խորհրդի հայ-ռուսական ազգային մասերի համատեղ նիստը, որի ժամանակ կստորագրվի նիստի արդյունքների վերաբերյալ արձանագրություն:

29.01.2013            ավելին >>  
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայոց բանակի օրվա առթիվ Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան սպաների:

Ողջունելով հյուրերին` Արթուր բաղդասարյանը մասնավորապես նշել է.<<Մեզ համար շատ կարևոր է, որ ունենք ձեզ նման պատվարժան և վաստակաշատ հայրենակիցներ:

28.01.2013            ավելին >>  
Այսօր տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 14-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` ՀՀ-ԵՄ համագործակցության վերջին զարգացումների և կարևորագույն ձեռքբերումների, մասնավորապես` ՀՀ-ԵՄ Ասոցացման, Խոր և համապարփակ ազատ առևտրի և վիզաների դյուրացման մասին համաձայնագրերի ուղղությամբ, ինչպես նաև 2013թ. 1-ին եռամսյակի ընթացքում կատարվելիք աշխատանքների և ծրագրերի ներկայացումը, ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի 2012թ. 4-րդ եռամսյակի կատարողականի` ՀՀ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների ամփոփ ներկայացումը:

23.01.2013            ավելին >>  
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ութերորդ նիստը:

Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց. <<2012թ. Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունն ունեցել է հաջող ընթացք: Նախատեսված 152 գործողություններից 120-ն ամբողջությամբ կատարվել է:

19.01.2013            ավելին >>  
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:

Զրուցակիցները քննարկեցին տարբեր ոլորտներում հայ-լեհական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` գոհունակությամբ նշելով, որ այն ունի հետագա զարգացման լավ հեռանկարներ:

17.01.2013            ավելին >>  
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ընդունեց Ալժիրի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատանքները համակարգող քարտուղար, Ալժիրի Նախագահի անվտանգության և անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությանը:

Արթուր Բաղդասարյանի և Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի առանձնազրույցին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպում, որից հետո այցի արդյունքներով ստորագրեց համատեղ արձանագրություն, որտեղ շուրջ 10 ուղղություններով մատնանշվեցին համագործակցության հիմնական ուղղությունները:

28.12.2012            ավելին >>  

<<< 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 >>>