HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Պաշտոնական լրահոս
Այսօր տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 14-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` ՀՀ-ԵՄ համագործակցության վերջին զարգացումների և կարևորագույն ձեռքբերումների, մասնավորապես` ՀՀ-ԵՄ Ասոցացման, Խոր և համապարփակ ազատ առևտրի և վիզաների դյուրացման մասին համաձայնագրերի ուղղությամբ, ինչպես նաև 2013թ. 1-ին եռամսյակի ընթացքում կատարվելիք աշխատանքների և ծրագրերի ներկայացումը, ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի 2012թ. 4-րդ եռամսյակի կատարողականի` ՀՀ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների ամփոփ ներկայացումը:

23.01.2013            ավելին >>  
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ութերորդ նիստը:

Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց. <<2012թ. Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունն ունեցել է հաջող ընթացք: Նախատեսված 152 գործողություններից 120-ն ամբողջությամբ կատարվել է:

19.01.2013            ավելին >>  
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:

Զրուցակիցները քննարկեցին տարբեր ոլորտներում հայ-լեհական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` գոհունակությամբ նշելով, որ այն ունի հետագա զարգացման լավ հեռանկարներ:

17.01.2013            ավելին >>  
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ընդունեց Ալժիրի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատանքները համակարգող քարտուղար, Ալժիրի Նախագահի անվտանգության և անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությանը:

Արթուր Բաղդասարյանի և Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի առանձնազրույցին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպում, որից հետո այցի արդյունքներով ստորագրեց համատեղ արձանագրություն, որտեղ շուրջ 10 ուղղություններով մատնանշվեցին համագործակցության հիմնական ուղղությունները:

28.12.2012            ավելին >>  
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ընդունեց Ալժիրի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատանքները համակարգող քարտուղար, Ալժիրի Նախագահի անվտանգության և անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությանը:

Արթուր Բաղդասարյանի և Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի առանձնազրույցին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին անվտանգության ոլորտում հայ-ալժիրյան երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

27.12.2012            ավելին >>  
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով ս.թ. դեկտեմբերի 26-28-ը Երևանում կգտնվի Ալժիրի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Ալժիրի Նախագահի անվտանգության և անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում է նաև Հայաստանում Ալժիրի արտակարգ և լիազոր դեսպան Սմայիլ Շերգին (նստավայրը` Մոսկվա):

Այցի ընթացքում նախատեսվում են ալժիրյան պատվիրակության հանդիպումները ՀՀ Նախագահի, ԱԱԽ քարտուղարի, ՀՀ պաշտպանության նախարարի, ոստիկանապետի հետ:

25.12.2012            ավելին >>  
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրական մարմինների` անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների խորհուրդների համատեղ նիստին, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստի օրակարգում ընգրկված են ավելի քան երկու տասնյակ հարցեր, որոնք վերաբերում են կազմակերպության գործունեության բազմաթիվ ուղղություններին:

18.12.2012          
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Արթուր Բաղդասարյանը ջերմորեն շնորհավորհեց ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով քաջառողջություն և հաջողություններ անձնական կյանքում ու նորանոր ձեռքբերումներ մասնագիտական գործունեության մեջ:

17.12.2012            ավելին >>  
Կարողությունների զարգացումը բարեփոխումների արդյունավետության գրավականն է

ԵՄ բարեփոխումների արդյունավետ իրականացման և վերջիններին աջակցելու նպատակով` Հայաստանում կստեղծվի <<Բարեփոխումների աջակցության տարածաշրջանային ուսումնական կենտրոն>>, որը կզբաղվի պետական գերատեսչությունների  աշխատակիցների ուսումնական դասընթացների և վերապատրաստման աշխատանքների կազմակերպմամբ` հետագայում ներառելով պետական, հանրային և քաղաքացիական հատվածների այն ներկայացուցիչներին, որոնք ներգրավված են Եվրոպական բարեփոխումների գործընթացներին:

12.12.2012            ավելին >>  

<<< 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 >>>