HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Պաշտոնական լրահոս
Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի փաստաթղթաշրջանառության մասին

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը հաշվետու ժամանակաշրջանում (01.01.2012թ-01.12.2012թ) ստացել է 2101 փաստաթուղթ: Ուսումնասիրել և փորձագիտական կարծիք է տրվել ՀՀ Կառավարության 79 որոշումների, 22 օրենքի նախագծերի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի 36 որոշումների և միջպետական ծրագրերի նախագծերի, ինչպես նաև միջազգային, միջպետական համաձայնագրերի 13 նախագծերի վերաբերյալ:

01.12.2012            ավելին >>  
Նոյեմբերի 30-ին Երևանում տեղի կունենա Եվրոպական Ժողովրդական Կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժոովը, որին կմասնակցի նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, <<Օրինաց երկիր>> կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Գագաթնաժողովին կքննարկվեն Արևելյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր: Նախատեսված են երկկողմ հանդիպումներ Արթուր Բաղդասարյանի և ԵԺԿ քաղաքական գործընկերների միջև: Կքննարկվեն Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային հիմնախնդիրներ:

30.11.2012          
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովը և Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար Վիկտոր Վլասովն այսօր այցելել են ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արտաշատի տարածաշրջանի հայ-թուրքական սահմանին տեղակայված ռուսական սահմանապահ <<Ռանչպար>> ուղեկալ:

Արթուր Բաղդասարյանն ու Դմիտրի Բեզդելովը շրջել են պետական սահմանի տեղամասերում, հանդիպել զինվորականության հետ, ծանոթացել սահմանապահների ծառայության պայմաններին, զրուցել նրանց հետ` ծանոթանալով նրանց հուզող խնդիրներին:

28.11.2012            ավելին >>  
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երևան ժամանած ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությանը:

Արթուր Բաղդասարյանը և Դմիտրի Բեզդելովը քննարկել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության <<Ռոսգրանիցա>> պետական գործակալության ներկայացուցչության բացման հարցը, պայմանավորվածություններ են ձեռք բերել նախատեսվող աշխատանքների իրականացման վերաբերյալ: Ռուսական խոշորագույն գործակալության հիմնումը մեծապես կնպաստի սահմանային ենթակառուցվածքների և անցման կետերի արդիականացման աշխատանքների արդյունավետ իրականացմանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պաշտպանությունն իրականացնում են Ռուսաստանի Դաշնային սահմանապահների հատուկ ստորաբաժանումները:

27.11.2012            ավելին >>  
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երևան ժամանած ՌԴ պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությանը: Արթուր Բաղդասարյանի և Դմիտրի Բեզդելովի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել լայն կազմով հանդիպում, որից հետո այցի արդյունքներով ստորագրվել է արձանագրություն:

Դմիտրի Բեզդելովն իր գոհունակությունն է հայտնել իր` Հայաստան կատարած այցի արդյունքներից և շնորհակալություն հայտնել Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին ջերմ ընդունելության և համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

27.11.2012            ավելին >>  
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով ս.թ. նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երևանում կգտնվի ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ՀՀ Նախագահի, վարչապետի, ԱԱԽ քարտուղարի հետ, այցելություն Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի տեղամասեր:

26.11.2012            ավելին >>  
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Սանկտ-Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստին, որի ընթացքում քննարկվեցին հավաքական անվտանգության խնդիրների լուծման գործում ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի փոխգործակցության, ինչպես նաև Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրսբերման հետևանքերի և իրավիճակի հնարավոր սրման դեպքում ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանն առնչվող հարցեր:

Նիստում ելույթով հանդես եկավ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով ընդհանուր գնահատական տվեց Աֆղանստանի հետ կապված իրավիճակին և անդրադարձավ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի:

23.11.2012            ավելին >>  
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 22-23-ը ՌԴ հյուսիսային մայրաքարաք Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստին, որի ընթացքում կքննարկվեն հավաքական անվտանգության խնդիրների լուծման գործում ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի փոխգործակցության հետ կապված հարցեր:

Նիստի արդյունքներով ակնկալվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների խորհրդարանների ղեկավարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների հայտարարության ընդունում:

22.11.2012            ավելին >>  
Հայաստանի ազգային անվտանգությունը շարունակաբար ամրապնդվում է

Սույն թվականի նոյեմբերի 19-20-ը Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց <<21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները>> խորագրով քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողովը:

19.11.2012            ավելին >>  

<<< 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 >>>