HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Պաշտոնական լրահոս
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին (նստավայրը` Վիեննա) և ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության պատվո հյուպատոս Արամ Մարությանին:

ԱԱԽ քարտուղարը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առիթով և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ավստրիայի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը և խորացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, այդ թվում՝ ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի շրջանակներում:

30.10.2012            ավելին >>  
Ավարտվել է Արթուր Բաղդասարյանի աշխատանքային այցը Չինաստան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում իր աշխատանքային այցն ավարտել է ՉԺՀ պետական խորհրդի անդամ, հասարակական անվտանգության նախարար Մենգ Ջյանզուի և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոբինի հետ հանդիպումներով:

26.10.2012            ավելին >>  
ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մուրադբեկ Իմանալիևի հետ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մուրադբեկ Իմանալիևի հետ, ում հետ քննարկվել են ՇՀԿ-ում Հայաստանի դիտորդական անդամակցությանն առնչվող հարցեր: ԱԱԽ քարտուղարը մասնակցել է նաև ՇՀԿ և ՀԱՊԿ-ի կազմակերպած համատեղ խորհրդաժողովին, որին ներկա է գտնվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Խորհրդաժողովին հաջորդել է Արթուր Բաղդասարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են ստորագրված պլանի համաձայն 2013 թվականի ընթացքում Հայաստան-ՀԱՊԿ  համագործակցությանն  առնչվող հարցեր:

25.10.2012            ավելին >>  
ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը աշխատանքային այցով մեկնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը 2012թ. հոկտեմբերի 22-26-ը աշխատանքային այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, որտեղ հանդիպումներ կունենա ՉԺՀ պետական խորհրդի անդամ, Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, հասարակական անվտանգության նախարար Մենգ Ջյանզուի, ՉԺԿ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Չեն Սեն Սյանի, արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոպինի, ՉԺԿ ազգային ներդրումային գործակալության ղեկավար Սյու Ցզինի հետ:

22.10.2012            ավելին >>  
ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` Մոսկվա կատարած այցի շրջանակներում շարունակվել են երկկողմ հանդիպումները:

17.10.2012            ավելին >>  
Ստորագրվել է Հայաստանում Հայ-Ռուսական հումանիտար կենտրոնի ստեղծման վերաբերյալ մտադրությունների արձանագրություն

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

16.10.2012            ավելին >>  
ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի հետ

Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի հետ:

16.10.2012            ավելին >>  
ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ

Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

16.10.2012            ավելին >>  
ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն

2012թ. հոկտեմբերի 15-17-ը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով տեղի է ունենալու ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն:

15.10.2012            ավելին >>  

<<< 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 >>>