HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Պաշտոնական լրահոս
ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մուրադբեկ Իմանալիևի հետ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մուրադբեկ Իմանալիևի հետ, ում հետ քննարկվել են ՇՀԿ-ում Հայաստանի դիտորդական անդամակցությանն առնչվող հարցեր: ԱԱԽ քարտուղարը մասնակցել է նաև ՇՀԿ և ՀԱՊԿ-ի կազմակերպած համատեղ խորհրդաժողովին, որին ներկա է գտնվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Խորհրդաժողովին հաջորդել է Արթուր Բաղդասարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են ստորագրված պլանի համաձայն 2013 թվականի ընթացքում Հայաստան-ՀԱՊԿ  համագործակցությանն  առնչվող հարցեր:

25.10.2012            ավելին >>  
ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը աշխատանքային այցով մեկնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը 2012թ. հոկտեմբերի 22-26-ը աշխատանքային այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, որտեղ հանդիպումներ կունենա ՉԺՀ պետական խորհրդի անդամ, Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, հասարակական անվտանգության նախարար Մենգ Ջյանզուի, ՉԺԿ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Չեն Սեն Սյանի, արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոպինի, ՉԺԿ ազգային ներդրումային գործակալության ղեկավար Սյու Ցզինի հետ:

22.10.2012            ավելին >>  
ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` Մոսկվա կատարած այցի շրջանակներում շարունակվել են երկկողմ հանդիպումները:

17.10.2012            ավելին >>  
Ստորագրվել է Հայաստանում Հայ-Ռուսական հումանիտար կենտրոնի ստեղծման վերաբերյալ մտադրությունների արձանագրություն

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

16.10.2012            ավելին >>  
ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի հետ

Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի հետ:

16.10.2012            ավելին >>  
ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ

Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

16.10.2012            ավելին >>  
ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն

2012թ. հոկտեմբերի 15-17-ը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով տեղի է ունենալու ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն:

15.10.2012            ավելին >>  
ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել <<Վրացական երազանք>> կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, <<Օրինաց երկիր>> կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել <<Վրացական երազանք>> կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին` Վրաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

09.10.2012            ավելին >>  
Сотрудничество Армения- Евросоюз протекает в нормальном русле

Сегодня состоялось заседание Межведомственной комиссии, координирующей сотрудничество государственных органов Армении с европейскими структурами, которое провел Секретарь Совета национальной безопасности, председатель комиссии Артур Багдасарян.

06.10.2012            ավելին >>  

<<< 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 >>>