HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Պաշտոնական լրահոս
Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է անցկացնել «Փոխգործակցություն – 2012» համատեղ զորավարժությունները

Այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում 2012թ. սեպտեմբերի 15-19-ը ՀՀ տարածքում «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

04.09.2012            ավելին >>  
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել

20.07.2012            ավելին >>  
ՀՀ-ԵՄ քաղաքական համագործակցության շրջանակում կմշակվի ևս 25 ծրագրային փաստաթուղթ

Հուլիսի 17-ին տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

17.07.2012            ավելին >>  
Հաստատվել է Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի առաջիկա աշխատանքային ծրագիրը

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Եվրամիության խորհրդատվական խմբի Խորհրդի հերթական` տասներորդ նիստը: Նիստին մասնակցում էին ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները և եվրոպական կառույցների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

02.07.2012            ավելին >>  
Հայաստանում կներդրվի պրոբացիոն համակարգ

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր մասնակցել է պրոբացիոն ծառայության ստեղծման վերաբերյալ սեմինար-քննարկմանը, որը կազմակերպել էին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության խորհրդատվական խումբը և ՀՀ արդարադատության նախարարությունը:

29.06.2012            ավելին >>  
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով Երևանում է գտնվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը:

25.06.2012            ավելին >>  
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել Սանկտ Պետերբուրգում

Այսօր`ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող անվտանգության հարցերի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային երրորդ համաժողովի վերջին օրը ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

08.06.2012            ավելին >>  
Հայաստանը կարևորում է միջազգային համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում շարունակվում է անվտանգության հարցերի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային երրորդ համաժողովը: Ավելի քան 60 երկրներից ժամանած պատվիրակների ելույթների և քննարկումների նպատակը անվտանգության տարբեր ուղղություններով` էներգետիկ անվտանգության, տեղեկատվական անվտանգության և այլ ոլորտներում առկա մարտահրավերների վերհանումը և հաղթահարման ուղիների նախանշումն է:

07.06.2012            ավելին >>  
Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով հունիսի 6-ից 8-ը անվտանգության հարցերի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

06.06.2012            ավելին >>  

<<< 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 >>>