HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Պաշտոնական լրահոս
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Ռուսական պատվիրակության կազմում են ՌԴ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Պոստնիկովը, ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը, ՌԴ Սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Կոզիկը, «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովը, այլ պաշտոնատար անձինք:

08.02.2012            ավելին >>  
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր մասնակցել է Ջ. Մարշալի անվան կենտրոնի շրջանավարտների Հայկական Ասոցիացիայի, Եվրոպական անվտանգության ուսումնասիրման կենտրոնի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից համատեղ կազմակերպված “Հարավային Կովկաս` նոր մարտահրավերներ” թեմայով սեմինարին:

Իր ելույթում Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին և նշել, որ առկա չլուծված հակամարտությունների պարագայում տարածաշրջանային անվտանգությունը բավականին խոցելի է:

07.02.2012            ավելին >>  
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Նիկոլա Շմիդտին

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների բաժնի ղեկավարի տեղակալ Նիկոլա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը:

01.02.2012            ավելին >>  
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի 2012-2013թթ. միջոցառումները

Այսօր տեղի է ունեցել Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի նախագծի քննարկումը, որին ներկա էին Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, ՀՀ-ում ԵՄԽԽ խորհրդատուները, ԵՄ երկրների դեսպանները և միջազգային կառույցների ղեկավարությունը:

31.01.2012            ավելին >>  
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ֆիլիպ Լեֆորին

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է հերթական այցով  Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը:

30.01.2012            ավելին >>  
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Վալենտին Սոբոլևին

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վալենտին Սոբոլևի գլխավորած պատվիրակությանը:

26.01.2012            ավելին >>  
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ջուզեպպե Ֆանտոզիին

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Համաշխարհային բանկի պարենի ապահովման ծրագրերի ներկայացուցիչ Ջուզեպպե Ֆանտոզիին:

26.01.2012            ավելին >>  
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհակալական նամակ է հղել Ֆրանսիայի իր գործընկերոջը

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհակալական նամակ է հղել ֆրանսիացի իր գործընկերոջը` Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնին, որում մասնավորապես ասված է.

25.01.2012            ավելին >>  
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Դմիտրի Պատրուշևին

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկի` Ռոսսելխոզբանկի պատվիրակությանը` խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորությամբ:

24.01.2012            ավելին >>  

<<< 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 >>>