HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Պաշտոնական լրահոս
Հայ-հնդկական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն

Հնդկաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Շիվ Շանկար Մենոնի հրավերով Նյու Դելիում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի, պաշտպանության, հեռահաղորդակցության ու տեղեկատվական տեխնոլոգիաների գերատեսչություններում:

03.03.2011            ավելին >>  
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կմեկնի Հնդկաստան, ապա` Արաբական Միացյալ Էմիրություններ

Հնդկաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդական Շիվ Շանկար Մենոնի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Սաիֆ Սուլթան Ալ Արիանիի հրավերով մարտի 1-8-ը աշխատանքային այցով Հնդկաստան, ապա` Արաբական Միացյալ Էմիրություններ կմեկնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը:

01.03.2011            ավելին >>  
Պետք է ավելի վճռական պայքարել թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ

Կայացել է Հայաստանում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

25.02.2011            ավելին >>  
2010 թվականին Հայաստանն ակտիվ է աշխատել ՀԱՊԿ շրջանակում

Կայացել է ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը  համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

18.02.2011            ավելին >>  
Մշակվում է ՀՀ-ՆԱՏՕ 2011-2012 թվականների անհատական գործընկերության գործողությունների ծրագրի նախագիծը

Կայացել է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիտը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

11.02.2011            ավելին >>  
Հայաստանի սահմանային անցակետերը կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին

Հայաստանի սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության հաստատումից հետո ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կդիտարկի ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը:

31.01.2011            ավելին >>  
Ի գիտություն լրատվամիջոցների

<<Զանգվածային լրատվության մասին>> ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը հունվարի 17-ից փետրվարի 11-ն իրականացնում է Ազգային անվտանգության խորհրդի եւ խորհրդի աշխատակազմի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:

17.01.2011          
Լեհական <<Էկոտեխ>> ընկերությունը կզբաղվի Հայաստանի թունաքիմիկատների գերեզմանոցների վնասազերծմամբ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` նոյեմբերին Լեհաստան կատարած այցի ընթացքում ստորագրվել էր Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի եւ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջեւ համագործակցության համաձայնագիր:

16.12.2010            ավելին >>  
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը կլուծվի

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` նոյեմբերի սկզբին Լեհաստան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում եռօրյա այցով Հայաստանում է Լեհաստանի <<Էկոտեխ>> ընկերության նախագահ Դոմինիկ Վոեւուդկայի գլխավորած պատվիրակությունը: Ընկերությունը խոշորագույնն է Եւրամիության տարածքում վտանգավոր նյութերի վերամշակման, թունաքիմիկատների եւ պեստիցիդների ոչնչացման ոլորտում:

14.12.2010            ավելին >>  

<<< 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 >>>