HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Պաշտոնական լրահոս
Անցկացվել է դիտարկում

Փետրվարի 10-26-ն ընկած ժամանակահատվածում Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի կողմից իրականացվել է  Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու ապահովման հարցում ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության գործունեության արդյունավետության դիտարկում:

26.02.2016          
Տեղի է ունեցել հանդիպում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ

Հունվարի 27-ին Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում տեղի է ունեցել ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թանանյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

27.01.2016            ավելին >>  
ԱԱԽ աշխատակազմի պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը

Ս/թ. նոյեմբերի 11-ին Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ-պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների երրորդ հանդիպմանը:
12.11.2015            ավելին >>  
ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Թանանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն

Ս.թ. հոկտեմբերի 15-ին ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Թանանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվի­տալս­կուն:

15.10.2015            ավելին >>  
ՀԱՊԿ քարտուղարությունում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Ս/թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Թանանյանը մասնակցել է ՀԱՊԿ քարտուղարությունում կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի նախագահությամբ  կայացած  ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների տեղակալների խորհրդակցությանը: Մասնակիցների թվում են եղել Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչը: Խորհրդակցության մասնակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտի մի շարք արդիական հարցեր:
14.10.2015            ավելին >>  
Տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի հետ

Հոկտեմբերի 1-ին ԱԱԽ աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Թանանյանի և ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության կարողություների զարգացման հարցերով պատասխանատու Մաուրիսիո Ռոսալեսի ու Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանի միջև:

01.10.2015            ավելին >>  
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին

Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թանանյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի, արտգործնախարարների խորհրդի և պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստին: Հայաստանի պատվիրակության կազմում էին նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:  

15.09.2015            ավելին >>  
Անցկացվել է դիտարկում

Հունիս-հուլիս ամիսների ընթացքում Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի հանձնաժողովն իրականացրել է 2015թ. ամառային զորակոչի նախապատրաստման և անցկացման դիտարկում:

01.08.2015            ավելին >>  
Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր



Ս/թ. հուլիսի 16-ին Երևանում Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը և Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի ղեկավար Վոլֆգանգ Գոթսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի միջև, որը ակտիվ  կերպով համագործակցում է նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ` հիմնելով իր մասնաճյուղերն այդ երկրներում:
16.07.2015            ավելին >>  

<<< 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 >>>