HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Պաշտոնական լրահոս
Կայացել է անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների VI միջազգային հանդիպումը

Ս/թ. հունիսի 24-25-ը Ուլան-Ուդեում կայացել է անվտանգության հարցերը համակարգող  բարձրաստիճան ներկայացուցիչների VI միջազգային հանդիպումը, որին մասնակցել են աշխարհի 64 երկրներից անվտանգության խորհուրդների քարտուղարներ, նախարարներ, Նախագահների օգնականներ և փոխնախարարներ, որոնք զբաղվում են անվտանգության հարցերով, հատուկ ծառայությունների ղեկավարներ և այլ պատասխանատու ղեկավարներ, ինչպես նաև ՄԱԿ-ի 2 պատվիրակություններ: Հանդիպմանը մասնակցել է ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Թանանյանը:

26.06.2015            ավելին >>  
Տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ

2015թ. հունիսի 18-ին Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում տեղի է ունեցել ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թանանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:

18.06.2015            ավելին >>  
Կայացել է ՀԱՊԿ ԱԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը

Ս/թ. մայիսի 20-ին ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թանանյանի գլխավորած ԱԱԽ աշխատակազմի պատվիրակությունը մասնակցել է Տաջիկստանի Հանրապետությունում տեղի ունեցած ՀԱՊԿ ԱԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին: Նիստին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

20.05.2015            ավելին >>  
Անցկացվել է դիտարկում

Մարտի 30-ից մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի հանձնաժողովն իրականացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործունեության  արդյունավետության դիտարկում:

25.04.2015            ավելին >>  
Անցկացվում է դիտարկում

Ս/թ. մարտի 30-ից մեկնարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործունեության արդյունավետության դիտարկումը, որն իրականացնում է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի  հանձնաժողովը:
30.03.2015            ավելին >>  
ԱԱԽ աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցել են հանձնախմբի 3-րդ նիստին

Ս/թ. մարտի 24-25-ին Թբիլիսիում ՀՀ պատվիրակությունը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Անօրինական միգրացիայի դեմ պայքարում Արևելյան գործընկերության երկրների համագործակցություն. Պրահայի գործընթացի գործողությունների պլանի իրականացման աջակցություն» ծրագրի (EaP-SIPPAP) շրջանակներում նախապատրաստված «Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության մի շարք երկրների կրթական հաստատությունների միջև փոխըմբռնման վերաբերյալ» հուշագրի  նախագծի մշակման ծրագրի կառավարման հանձնախմբի հրավերով մասնակցել է հանձնախմբի 3-րդ նիստին:

Հուշագիրն ստորագրվել է «Արևելյան գործընկերության» ծրագրին մասնակից երկրների կողմից:

26.03.2015          
Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի 2014թ. գործունեության հաշվետվություն

2014 թվականին Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը վերհանել և վերլուծել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման և ազգային շահերի պաշտպանությանն առչվող ներքին, արտաքին, քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական, պարենային, էներգետիկ, բնապահպանական, տեղեկատվական, ժողովրդագրական, գիտատեխնիկական և այլ բնագավառներում առկա սպառնալիքներն ու մարտահրավերները, իրականացրել է դրանց գնահատումներ, մշակել համապատասխան առաջարկություններ, անցկացրել է պարբերական դիտարկումներ ՀՀ Նախագահի իրավական ակտերով ընդունված ռազմավարական փաստաթղթերի և դրանցից բխող ՀՀ Կառավարության գործողությունների ծրագրերի կատարման նկատմամբ, ինչպես նաև դիտարկել է պետական մարմինների գործունեության արդյունավետությունը սեփական պատասխանատվության ոլորտներում ազգային անվտանգության ապահովման գործում:

11.02.2015 Հաշվետվություն_2...pdf             ավելին >>  
Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստ

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է փետրվարի 5-ին Երևանում կայացած ՀԱՊԿ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստին: Նիստին մասնակցել են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար, անօրինական միգրացիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահ Կոնստանտին Ռոմոդանովսկին և համակարգող խորհրդի այլ անձինք:

06.02.2015          
Աշխատանքային հանդիպում

Փետրվարի 5-ին ԱԱԽ աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ Արտահանման վերահսկման և սահմանների անվտանգության ծրագրի ղեկավար Մ. Սեգուինի հետ, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:

06.02.2015            ավելին >>  

<<< 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 >>>