HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Պաշտոնական լրահոս
Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽՔԿ համատեղ նիստը

2014թ. դեկտեմբերի 22-ին Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Թանանյանի գլխավորած ԱԱԽ աշխատակազմի պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ), պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի (ԱԽՔԿ) համատեղ նիստին:

24.12.2014            ավելին >>  
Տեղի է ունեցել տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը

Դեկտեմբերի 2-4-ը  Վարշավայում տեղի է ունեցել հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը, որին մասնակցել է նաև ԱԱԽ աշխատակազմի ներկայացուցիչը:

08.12.2014            ավելին >>  
Տեղի է ունեցել հանդիպում Լեհաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Այսօր ԱԱԽ աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում Լեհաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանի հետ:
18.11.2014            ավելին >>  
Ներկայացվել է ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի 5-ամյա գործունեության գնահատման նախնական արդյունքները

Նոյեմբերի 14-ին ԱԱԽ աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է ԵՄ գնահատման խմբի կողմից  կազմակերպված ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի (ԵՄԽԽ) 5-ամյա գործունեության գնահատման նախ­նական արդյունքների ներկայացմանը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ինա Յանկուլովան  և ՀՀ պետական տարբեր մար­մինների  ներկայացուցիչներ:

15.11.2014            ավելին >>  
Կայացել է ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի տասնվեցերորդ` ամփոփիչ նիստը

Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի տասնվեցերորդ` ամփոփիչ նիստը, որը վարել են ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վ.Սարգսյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տ.Հրիսթեան: Միջոցառմանը ներկա էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ կառավարությունից և Ազգայն ժողովից, ինչպես նաև ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններ և ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կազամակերպությունների ներկայացուցիչներ:

12.11.2014            ավելին >>  
Անցկացվում է դիտարկում

Նոյեմբերի 5-ից մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների կառավարման գործընթացի դիտարկումը, որն իրականացնում է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի կողմից ստեղծված հանձնաժողովը:

05.11.2014            ավելին >>  
«Բնական պաշարների կառավարման ազգային ռազմավարության» նախագծի մշակման միջգերատեսչական հանձնախմբի նիստում

Հոկտեմբերի 24-ին Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում կայացել է «Բնական պաշարների կառավարման ազգային ռազմավարության» նախագծի մշակման միջգերատեսչական հանձնախմբի նիստ, որը նախագահել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

24.10.2014            ավելին >>  
Աշխատանքային հանդիպում

Հոկտեմբերի 23-24-ը Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում ԵՄ Արտաքին սահմանների գործակալության` ՖՐՈՆՏԵՔՍ, Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ), Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և Միգրացիայի քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ՄՔԶՄԿ) փորձագիտական խմբի հայաստանյան այցի շրջանակներում անցկացվել են աշխատանքային քննարկումներ՝ սահմանային անվտանգության, տարածաշրջանում մարդկանց և ապրանքների օրինական տեղաշարժի դյուրացման, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, սահմանային անցման կետերում մարդու իրավունքների պաշտպանության, սահմանային կարողությունների հզորացման ու հետագա համագործակցության ընդլայնման ծրագրերի վերաբերյալ:

24.10.2014          
Քննարկվել է Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեության արդյունավետությունը

Հոկտեմբերի 22-ին Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում հյուրընկալվել է ԵՄ խորհրդատվական խմբի գործունեության վերջնական գնահատման առաքելությամբ Հայաստանում գտնվող պատվիրակությունը:
22.10.2014            ավելին >>  

<<< 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 >>>