HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Պաշտոնական լրահոս
Անցկացվում է դիտարկում

Նոյեմբերի 5-ից մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների կառավարման գործընթացի դիտարկումը, որն իրականացնում է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի կողմից ստեղծված հանձնաժողովը:

05.11.2014            ավելին >>  
«Բնական պաշարների կառավարման ազգային ռազմավարության» նախագծի մշակման միջգերատեսչական հանձնախմբի նիստում

Հոկտեմբերի 24-ին Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում կայացել է «Բնական պաշարների կառավարման ազգային ռազմավարության» նախագծի մշակման միջգերատեսչական հանձնախմբի նիստ, որը նախագահել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

24.10.2014            ավելին >>  
Աշխատանքային հանդիպում

Հոկտեմբերի 23-24-ը Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում ԵՄ Արտաքին սահմանների գործակալության` ՖՐՈՆՏԵՔՍ, Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ), Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և Միգրացիայի քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ՄՔԶՄԿ) փորձագիտական խմբի հայաստանյան այցի շրջանակներում անցկացվել են աշխատանքային քննարկումներ՝ սահմանային անվտանգության, տարածաշրջանում մարդկանց և ապրանքների օրինական տեղաշարժի դյուրացման, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, սահմանային անցման կետերում մարդու իրավունքների պաշտպանության, սահմանային կարողությունների հզորացման ու հետագա համագործակցության ընդլայնման ծրագրերի վերաբերյալ:

24.10.2014          
Քննարկվել է Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեության արդյունավետությունը

Հոկտեմբերի 22-ին Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում հյուրընկալվել է ԵՄ խորհրդատվական խմբի գործունեության վերջնական գնահատման առաքելությամբ Հայաստանում գտնվող պատվիրակությունը:
22.10.2014            ավելին >>  
ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեին կից Ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հարցերով փորձագետների աշխատանքային խմբի նիստում

Հոկտեմբերի 7-9-ը Մոսկվայում Ազգային անվտանգության աշխատակազմի ներկայացուցիչը  մասնակցել է ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեին կից Ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հարցերով փորձագետների աշխատանքային խմբի նիստին:

09.10.2014            ավելին >>  
Անցկացվել է դիտարկում ՀՀ առողջապահության նախարարությունում

Սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի կողմից ստեղծված հանձնաժողովն անցկացրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության գործունեության բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման գործընթացի արդյունավետության դիտարկում:

07.10.2014            ավելին >>  
Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թանանյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Հոկտեմբերի 6-ին Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում հյուրընկալվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

06.10.2014            ավելին >>  
ԱԱԽ աշխատակազմի պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների ԱԱԽ քարտուղարների հանդիպմանը

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների երկրորդ հանդիպմանը:
26.09.2014            ավելին >>  
Անցկացվել է դիտարկում ՀՀ առողջապահության նախարարությունում

Սեպտեմբերի 8-19-ն ընկած ժամանակահատվածում Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի կողմից ստեղծված հանձնաժողովն անցկացրել է ՀՀ առողջապահության նախարարության դեղամիջոցներով ապահովման համակարգի գործունեության արդյունավետությանն ուղղված ծրագրերի իրականացման գործընթացի արդյունավետության դիտարկում:

19.09.2014            ավելին >>  

<<< 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 >>>